Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Սեպտեմբեր 29,2012 18:30

     Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանի Հանրապետության  և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Բեռլին ժամանեց  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Գերմանական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անթիե Լեենդերթսեն:

     ԳԴՀ արտաքին գերատեսչությունում կայացած  քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և հյուպատոսական հարցեր: Փոխնախարար Մնացականյանը գերմանական կողմիններկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների ընթացքը:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում Ռամիլ Սաֆարովի ներման ու հերոսացման հարցին: ՀՀ ԱԳ փոխնախարարն այդ կապակցությամբ ներկայացրեց հայկական կողմի մոտեցումները:

Երկուստեք կարևորվեցին քաղաքական  խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:

Այցի շրջանակներում  Բեռլինում փոխնախարար Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ վարչապետի աշխատակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վարչության տարածաշրջանային բաժնի վարիչ դոկտոր Քրիստոֆ Իսրանգի և ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի հետ:ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը Բեռլինի Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի (SWP) կենտրոնակայանում հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանախոսությամբ, որին հետևեցին քննարկումներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930