
Հոկտեմբերի 3-ին էլ մաքսայինի «սիրտը շահելու» ակնկալիքով, «ՀայՖեստից» խնդրեցին որեւէ լուրով ընթերցողին տեղեկացնենք, որ թմբուկները «մաքսային ծառայության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ «ժամանել» են», ու նույնիսկ այսօր ծաղկեփունջ ուղարկեցին խմբագրություն՝ ի նշան շնորհակալության:
Չնայած սրան, ՊԵԿ-ը 7.or.am-ին պարզաբանել է, թե կոմիտեի կողմից որևէ անհարկի խոչընդոտ չի հարուցվել, ու նույն օրն իսկ «ՀայՖեստի» նախագահ Արթուր Ղուկասյանի ստորագրությամբ ՊԵԿ նախագահին շնրհակալական գրություն է ուղղվել: Ըստ նույն աղբյուրի, Արթուր Ղուկասյանն այցելել է օրաթերթի խմբագրություն` խնդրելով հերքում տպագրել, սակայն թերթի այսօրվա համարում հրապարակվել է ընդամենը լուր այն մասին, որ դեկորները փառատոնից չեն ուշացել:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, Aravot.am-ը ինչպես պետք է հերքեր Արթուր Ղուկասյանի ձայնը, որ «չարամտորեն» մտել է մեր ձայնագրիչի մեջ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































