Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետին

Հոկտեմբեր 11,2012 17:56

 Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց, որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ձևավորվել են երկու ժողովուրդների միջև` նպաստելով նաև փոխճանաչողությանն ու ջերմ հարաբերությունների առավել սերտացմանը:

Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին` հայ ժողովրդի զավակների նկատմամբ մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվող ուշադիր և հոգատար վերաբերմունքի, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեքորեն ապրում է իր ազգային-հոգևոր ու մշակութային կյանքով` իրենց ներդրումն ունենալով նաև մարզի զարգացման գործում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկու ժողովուրդների կյանքում քրիստոնեական հավատի և արժեքների դերակատարության, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող նշանավոր սրբատեղիների և հայ ժողովրդի կյանքում դրանց կարևոր նշանակության մասին:

Հանդիպմանը ներկա էր նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031