Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա իշխանությունների կողմից կազմակերած որևէ հանրաքվե անընդունելի է. «Միասնության թևեր»

Նոյեմբեր 23,2026 22:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Միասնության թևեր» կուսակցությունը գտնում է, որ որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լիմել այս իշխանությունների հետ և չի կարող քննարկվել Սահմանադրության ներկայացված նախագիծը։

Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը և այն ընդունելի դարձնել։ Նրա պաշտոնից հեռանալը չի կարող լինել գին, որով Հայաստանը վճարում է թշնամական երկրի պահանջը կատարելու համար։

Հրաժարականի հարցը և Սահմանադրության փոփոխությունը տարբեր հարցեր են և չեն կարող դրվել միևնույն նժարի վրա։

Այսօրվա իշխանությունների կողմից կազմակերած որևէ հանրաքվե անընդունելի է։

Անընդունելի է նաև հանրային խոր բևեռացման պայմաններում պետության սահմանադրական հիմքը վերաշարադրելու ցանկացած նախաձեռնություն, քանի որ պետականության հիմքերը չեն կարող վերանայվել մի իշխանության վերահսկողության ներքո, որը հանրությանը բաժանում է «խաղաղության կողմնակիցների» և «խոչընդոտողների»։

Գործող իշխանության հետ միայն մեկ հարց կարող է քննարկվել․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, որը կարող է դառնալ պետականության պահպանման ու վերականգնման մեկնարկային կետ։

 

«Միասնության թևեր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել