
Վերոնշյալ կազմակերպությունը «Միգրացիա և զարգացում» սեկտորալ ծրագրերի շրջանակներում մշակել և ներկայացրել է «Հայաստանում Սփյուռքի ներդրումների ներկա իրավիճակը» ուսումնասիրությունը, որի նպատակը սփյուռքյան ներդրումները դեպի Հայաստան բերելու հնարավորությունների հետազոտումն է:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության որոշ դրույթներ համապատասխանում են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:
Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին հնարավոր համագործակցության ուղղությամբ, պայմանավորվածություն ձեռքբերվեց հստակեցնել նպատակներն ու անցնել գործնական քայլերի:


















































