Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Նաիրի Հունանյանին այցելելու մասին. «Անընդունելի երեւույթ է»

Նոյեմբեր 01,2012 22:01

Այն, որ մի քանի պատգամավորներ հոկտեմբերի 27-ի նախօրյակին գնացել են Նաիրի Հունանյանին եւ Կարեն Հունանյանին տեսակցության, սրա մեջ արտառոց բան չե՞ք տեսնում: Aravot.am-ի այդ հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես սուբյեկտիվ մտածողություն ունեմ, դրա համար այդ կապակցությամբ չէի ուզենա գնահատական տալ: Ինձ համար դա անընդունելի երեւույթ է»:

Մենք հետաքրքրվեցինք` Դուք չե՞ք փորձել որպես պատգամավոր այցելել կալանավայրեր, տեսնել մեկուսարանները, տեսնել ով ինչ պայմաններում է ապրում՝ նա պատասխանեց. «Ոչ: Չեմ տեսել: Առավել եւս՝ Նաիրի Հունանյանին: Իմ մեջ ուրիշ ասոցիացիաներ են առաջանում: Բնականաբար, կալանավայրերի բարեփոխումների ուղղությամբ տարիներ շարունակ մասնակցել եմ, բայց կոնկրետ այդ մասով օբյեկտիվ բան չեմ կարող ասել, սուբյեկտիվ է, միգուցե նաեւ վրեժ կա մեջս, դրա համար չեմ ուզում խոսել»:

Այս տարի հոկտեմբերի 27-ին բարձրաստիճան պաշտոնյաների լայն պատվիրակություն չգնաց Եռաբլուր: 13 տարի անց կարելի՞ է ասել, որ վերքը սպիացել է, դրա համար չգնացին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ՝ բավականին լուրջ մասնակցություն ունեցավ ինքը՝ ժողովուրդը, ՀՀԿ-ն»: Ինչ վերաբերում է թե ինչու նախագահը չգնաց, այլ Ղարաբաղում այդ օրը զորավարժություններին էր մասնակցում, Գալուստ Սահակյանի բացատրելով՝ այդկերպ նախագահը հարգանքի տուրք էր մատուցում՝ այդ օրվա կապակցությամբ. «Բազմիցս կրկնել եմ՝ այն, ինչ որ մեր նահատակված գործընկերնեի տեսլականը կա, դա միշտ մեզ ուղեկցելու է: Դրա ծրագրերից մեկը ուժեղ ռազմական ուժ ունենալն է, եւ կարծում եմ, իհարկե, համընկավ  նաեւ այդ օրերի հետ, իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք մեր մոտեցումները չենք փոխել եւ գնում ենք հընթացս առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930