Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիայում կայացել է փորձառու սուտասանների ամենամյա առաջնությունը

Նոյեմբեր 18,2012 18:56

Անգլիական Սանտոն Բրիջ քաղաքում կայացել է փորձառու սուտասանների ամենամյա համաշխարհային առաջնությունը: Հետաքրքիր է, որ փաստաբաններին ու քաղաքական գործիչներին արգելվում է մասնակցել այս առաջնությանը, քանի որ նրանք գերազանց են տիրապետում ստելու հմտություններին: Առաջնության մասնակիցները պետք է 5 րոպեում հորինեն համոզիչ ու մեծ սուտ և ում սուտը արժանանա ժյուրիի անդամների հավանությանը, նա կճանաչվի հաղթող: Այս տարօրինակ ու հետաքրքիր առաջնությունն անցկացվում է 19-րդ դարի անգլիացի կոմս Ուիլ Ռիթսոնի հիշատակին, ով հայտնի էր իր աներևակայելի ստերով։

Գերմանացի Մայքլ Կոպը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 18-ամյա երիտասարդը կարողացել է 26 վայրկյան շարունակ ատամի խոզանակի վրա պտտացնել բասկետբոլի գնդակը:

 

 

Բրիտանացի 32-ամյա ջութակահար Բեն Լին ճանաչվել է աշխարհի ամենաարագ ջութակահարը: Նա կարողացել է ընդամենը 58.03 վայրկայնում էլեկտրական ջութակի վրա նվագել հանրաճանաչ ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» ստեղծագորությունը:

 

Ապակենման գորտ. այս գորտի մաշկը ամբողջովին թափանցիկ է և դրա տակից կարելի է տեսնել նրա բոլոր օրգանները:

 Բրիտանիայում գրանցվել է հետաքրքիր ու բավական դժվար ռեկորդ: 28 հոգուց բաղկացած աղջիկների խումբը կարողացել է տեղավորվել փոքրիկ MINI Cooper-ի սրահում:
Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930