Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասանի հրամանով ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվում է աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար:
Այս որոշման համար հիմք են հանդիսացել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: