Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը հույս ունի, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չի գա

Դեկտեմբեր 06,2012 18:35

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցով դատավարության ժամանակ այսօր դատարանը ընդմիջումից հետո որոշեց բավարարել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել էին չեղյալ համարել Հ. Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները, թեեւ նա նոյեմբերի 23-ին ինքնակամ հրաժարվել էր պաշտպանի իր լիազորություններից:

Իրենց այս պահանջը պաշտպանները բացատրում էին ի սկզբանե գործում ընդգրկված Արշակյանի ոչ փաստաբան լինելու հանգամանքով: Պաշտպանները նաեւ նոր միջնորդություն ներկայացրին՝ երկշաբաթյա ժամկետ պահանջելով գործի արդյունավետ քննության համար, ինչը դատարանը եւս բավարարեց:

Հայցվորի պաշտպան Կարապետ Բադալյանն էլ դատարանին ներկայացրեց  գործով փաստական հիմքեր՝ բացատրելով, դրանք անհրաժեշտ է հիմա ներկայացնել, որ երկու շաբաթից հետո Ռ. Հայրապետյանի պաշտպանները գան պատասխաններով:

Ըստ նրա փաստական հիմքերի՝  զրպարտություն է, երբ Ռ. Հայրապետյանը իր հայտնի հարցազրուցյում հայտարարել է, որ Հ. Խառատյանն ու նրա գործընկերները իրենց բողոքի ակցիաներով ահաբեկել են  իր եւ նրա ընկերոջ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  ընտանիքներին:

Հայցվորի պաշտպանը նաեւ ընդգծեց իր վստահորդի պահանջը՝ Ռ. Հայրապետյանը հրապարակորեն ներողություն խնդրի իր բարի համբավը, ապատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու համար:

Հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 15-ը: Դատավոր Բաբայանը վերջում նաեւ հավելեց. «Շնորհավոր ձեր գալիք տոները, կհանդիպենք հունվարի 15-ին: Հուսով եմ՝ դեկտեմբերի 21-ին  աշխարհի վերջը չի գա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31