Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքար» հյուրանոցային համալիրը կմնա՞ Ռուբեն Հայրապետյանին, թե՞ ոչ, պարզ կդառնա օգոստոսի 26-ին

Օգոստոս 12,2026 14:47 Share

Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից կվերցնե՞ն և այն կազգայնացնե՞ն, թե՞ ոչ, հայտնի կդառնա 2026 թվականի օգոստոսի 26-ին։ Դատարանի որոշումը կհրապարակվի դատական իշխանության կայքում։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը։

Դատախազության ներկայացուցիչը դիրքորոշում ներկայացրեց՝ սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու պաշտպանի միջնորդության մասին՝ պնդելով, որ հայցային վաղեմության կիրառելիությունն անհնար է, քանի որ դատախազության համար կադաստրային գործից շատ բաներ հասկանալի չեն եղել, ավելի ուշ իրենք տարբեր հարցումներ են իրականացրել, որի արդյունքում էլ հայցն է ներկայացվել։ Դատախազության ներկայացուցչի պնդմամբ, նկատի ունենալով հարցումների ժամկետները, որոնց հիման վրա էլ հայցն է ներկայացվել, հայցային վաղեմությունը կիրառելի չէ։

«ԱԱԾ-ի գրությունն էլ մեզ համար հիմք է հայցային վաղեմություն հաշվարկելու համար, առավել ևս կադաստրային ամբողջական գործին դատախազության հասանելիությունն առավել քան բավարար է հայցային վաղեմություն կիրառելու համար։ Ես պարզապես չեմ պատկերացնում, թե էլ ի՞նչ ավելին պետք է լինի, ի՞նչ իրավիճակ պետք է լինի, որ հայցային վաղեմությունը կիրառվի», – հակադարձեց պաշտպան Վահագն Դալլաքյանը՝ պնդելով սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը։

Պաշտպանական կողմը նաև լրացուցիչ ապացույց-փաստաթղթեր ներկայացրեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիստի ավարտից հետո Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի դատարանի որոշման վերաբերյալ, Վահագն Դալլաքյանն ասաց, որ չի պատկերացնում, թե էլ ինչ ամուր հիմք պետք է լինի՝ հայցային վաղեմություն կիրառելու համար։

«Էլ ի՞նչ պիտի լինի, քան կադաստրային գործին հասանելիությունը։ Ինչ-որ մեկը պետք է հայցադիմումի նախագի՞ծ ներկայացներ դատախազությանը», – հումորով հեգնեց պաշտպանը՝ հավելելով, որ իրենք պնդում են հայցի ամբողջական մերժում։

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործով, հիշեցնենք՝ դատախազությունը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող՝ Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի և «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչել։ Դատախազությունը պահանջում է անվավերության հետևանքներ կիրառել և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31