Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի խնդիրը չի փոխվել

Դեկտեմբեր 12,2012 14:24

Վերջերս Համազգային թատրոնում կայացավ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացման պրեմիերան: Ներկայացման գեղարվեստական ղեկավարը Սոս Սարգսյանն է, բեմականացման հեղինակը՝ Ռուբեն Հովսեփյանը, կոմպոզիտորը՝ Մարտին Վարդազարյանը, բեմադրող նկարիչը՝ Դավիթ Մինասյանը:

19-րդ դարի առաջին կեսի գյուղական իրականության պատկերը վեր հանվեց փայլուն դերակատարների շնորհիվ: Խեչանենց Խեչանը մարմնավորված էր Մխիթար Ավետիսյանի ինքնատիպ խաղով, Մարիամին մարմնավորել էր սիրված դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, Հեղնարին եւ Հերիքնազին՝ Տաթեւ եւ Անի Ղազարյանները, Սմբատի դերակատարը Վարշամ Գեւորգյանն էր: Գագիկ Մադոյանն էլ Միկիտան Սաքոն էր: Պռոշյանական այս երկը հետաքրքրաշարժ սյուժե ունի, լավ գծագրված կերպարներ: Սաքո-Խեչան-մովրով փոխհարաբերությունների ամբողջ ընթացքն էլ կառուցված է փոխադարձ ինքնաբնութագրումների մեթոդով: Խորամանկությունը, փողի պաշտամունքը, ընչամոլ ու անբարո վարքը Սաքոյին դարձնում են մեկն այն նորելուկ հերոսներից, որոնք կյանքի են կոչվել գյուղական նորօրյա հարաբերությունների զարգացման թելադրանքով: Գյուղական կյանքը պատկերվում են բազմաճյուղ եւ տարբերաբնույթ կապերի մեջ՝ այդ ամենին միացնելով ժողովրդական սովորույթի, վարք ու բարքի ընդարձակ ու գունագեղ նկարագրությունները:

Հացի արդիական խնդիր, որն ամփոփոխ է մնացել այսքան ժամանակ: Հարուստ եւ խարդախ, երեկվա անչափահաս, շողոքորթ մովրովներին ու միկիտաններին են հաջորդել այսօրվա չափահաս եւ չափազանց ակտիվ օլիգարխները, իսկ մյուսներն ապրում են կոպեկներով:

ՍՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31