Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում նեղսրտած չեն ԲՀԿ-ի որոշումից

Դեկտեմբեր 12,2012 16:49

«Դա ԲՀԿ-ի որոշումն է եւ մենք հարգանքով ենք վերաբերվում նրա ցանկացած քաղաքակիրթ որոշմանը, այդ թվում նաեւ այս որոշմանը: Դա բացառապես այդ կուսակցության որոշելիք խնդիրն է: Իրենք այդպես են որոշել եւ մենք անկեղծ հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են ՀՀԿ-ում վերաբերվում ԲՀԿ քաղխորհրդի քիչ առաջ կայացրած որոշմանը:

Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ում չե՞ն նեղսրտել այն մտքից, որ ԲՀԿ-ն որոշել է թեկնածուներից եւ որեւէ մեկի, այդ թվում նաեւ, ՀՀԿ ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանել: «ՀՀԿ-ում առաջնորդվում են քաղաքական կատեգորիաներով, այլ ոչ թե ուրախություններով ու նեղսրտումներով: ՀՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է եւ ինչպես նախկինում ասվել է, այժմ էլ կրկնում եմ, որ անկախ տարբեր քաղաքական ուժերի քաղաքական հայտերից եւ որոշումներից, մենք համախմբված ենք մեր նախագահի շուրջ եւ գտնում ենք, որ այսօր  առաջիկա հինգ տարիների համար այլընտրանքային նախագահի թեկնածու ՀՀ-ի համար չկա»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ հավանական համարո՞ւմ է ՀՀԿ խոսնակն այն խոսակցությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը: «Ես խոսակցությունները չեմ մեկնաբանում: Երբ որ կառաջադրի՝ այն ժամանակ կխոսենք: Անկախ բոլոր առաջադրումներից, մենք գտնում ենք, որ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31