
Պատերազմի շունչը դեռևս իր վրա կրող կիսաքանդ ու ավերված տներով, ժամանակ առ ժամանակ սահմանի այն կողմից եկող կրակոցներով, ձյունածածկ աթարի դեզերով, խորդուբորդ, ցեխոտ ու խճաքարերով փողոցներով գյուղում ստեղծված իրավիճակը ծայրահեղ դրության մեջ է դրել սահմանապահ գյուղացուն:
«Մեր 8 խոզերից 4-ը սատկեցին,- «Մեդիալաբին» հուսահատ պատմում է կոթեցի 76-ամյա Ամալյա Հակոբյանը: -Չգիտենք` ի´նչ անենք, սենց բան մեկ էլ տարիներ առաջ էր եղել: Ո՞նց ենք ապրելու` պարզ չի»:
Սկիզբ առած անհասկանալի հիվանդությունը կանխարգելել չի կարողանում գյուղի անասնաբույժը: Նա ասում է, որ պատվաստումներն ու ձեռնարկված միջոցները չեն օգնում: Գյուղացիներ նշում են, որ արդեն մոտ հարյուր անասուն են կորցրել այս կարճ ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































