Լրահոս
Օրվա լրահոսը

 «Նորատուսցի Ալիկ»-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հոկտեմբեր 29,2026 12:12 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։

Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ն, 2026 թվականի օգոստոսի 1-ին իր վարած, «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով՝ մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ, որտեղ անտեսելով տվյալ պահին աշխատակցի կողմից այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, խուլիգանական դրդումներով՝ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում՝ սպառնալով աշխատակցի առողջությանը պատճառել վնաս։

Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը` խուլիգանական դրդումներով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031