Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական բանավեճը չի կարող ուղեկցվել բռնությունն արդարացնող խոսույթով. Անահիտ Մանասյան

Հոկտեմբեր 29,2026 11:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Ընտանեկան բռնության կանխարգելման թեմային, այդ թվում՝ օրենսդրությանն ու դրա փոփոխություններին առնչվող հրապարակային քննարկումները հաճախ ուղեկցվում են այնպիսի խոսույթի օգտագործմամբ, որն ըստ էության խորացնում է բռնությունն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող, բռնության մասին հաղորդելուց ձեռնպահ մնալու և համանման այլ կարծրատիպերը։

Ընդ որում՝ այսպիսի խոսույթ հնչում է նաև ժողովրդավարական քննարկումների ամենակարևոր ամբիոնից՝ խորհրդարանական տարբեր քննարկումների ընթացքում։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետական իշխանության ներկայացուցիչներն ու հանրային գործիչներն իրենց կարգավիճակի բերումով պատասխանատվություն են կրում ինչպես բռնության կանխարգելման, այնպես էլ հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարման համար։ Դա ենթադրում է առավելագույն զգայունություն մարդու իրավունքներին առնչվող այնպիսի թեմաների քննարկման ընթացքում, որոնց առնչությամբ հատկապես մեծ են հասարակությունում առկա խնդիրները։

Ընդ որում՝ միջազգային չափանիշների տեսանկյունից` խոսքի ոչ զգայուն բնույթն արդեն իսկ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է դարձնում խոսքն ինքնին՝ անկախ օգտագործման նպատակից:

Ավելին՝ նման ոչ զգայուն խոսքի տեսակների կիրառումը կարող է դիտարկվել որպես էթիկայի կամ վարքագծի կանոնների խախտում թե´ պաշտոնատար անձանց, թե´ մասնագիտական համայնքների դիտանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ժողովրդավարական բանավեճը ցանկացած քաղաքակիրթ հասարակության հիմնաքարն է։ Կարելի է համամիտ չլինել որևէ օրենսդրական փոփոխության կամ հնչեցված գաղափարի հետ:

Կարելի է մարդու իրավունքների չափանիշների պահպանմամբ առողջ քննադատություն հնչեցնել ցանկացած օրինագծի կամ գաղափարի առնչությամբ։ Միևնույն ժամանակ, այդ քննարկումները չեն կարող ուղեկցվել մարդու իրավունքների չափանիշներին հակասող, այդ թվում` բռնությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող կամ կարծրատիպերը այլ կերպ խորացնող խոսույթով։

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031