Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 29,2026 11:38 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահի հատկապես վերջին 2 ամիսների ելույթներում անընդհատ շեշտվում է ներքին կայունության և լիակատար անկախության մասին:

Այդ թեմաներով հաճախակի պնդումներն ու Ադրբեջանի շուրջ տարաբնույթ զարգացումներն ակնհայտ ցույց են տալիս, որ Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը:

Երկրորդ՝ Ադրբեջանն իրեն ռեգիոնալ դերակատարի կարգավիճակ հռչակելով ոչ միայն անհրաժեշտ վերադիրքավորում չի կարողացել անել, այլև դա մեծ հակազդեցություն է առաջացրել իրական տարածաշրջանային դերակատարների կողմից, իսկ դա Ադրբեջանի դեմ որոշակի գործընթացների է հանգեցրել:

Գրածիս միտքն այն չէ, որ Ադրբեջանը ներսից պայթում է կամ փլուզվում, սակայն մեկ բան հստակ է՝ «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է, իսկ նախկինում առկա, ինչպես նաև Բաքվի անիրատեսական ամբիցիաների հետևանքով առաջացած խնդիրներն իրենց առավել ընդգծված զգացնել են տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031