Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպում` փետրվարի 5-ին

Հունվար 16,2013 14:14

Այսօրվանից համացանցվող ՀՖՖ նոր կայքի դեռեւս թեստային տարբերակը տեղեկացնում է, որ 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում մարտի 26-ին Չեխիայի հետ հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 5-ին ընկերական խաղ է անցկացնելու Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է Ֆրանսիայում` Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:

Կայքը տեղեկացնում է նաեւ, որ նախատեսվում է եւս մի ընկերական խաղ, որի կազմակերպման նպատակով հավանական մրցակիցների հետ բանակցություններ են վարվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031