Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվային սպորտը կարող է հանվել օլիմպիական խաղերի ծրագրից

Հունվար 16,2013 15:45 Share

Դա կարող է տեղի ունենալ, եթե ամերիկացի մարզիկ Լենս Արմսթրոնգի խոստովանությունից հետո նրա գործի ուսումնասիրությունը պարզի, որ Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիան (UCI)  թաքցրել է հեծանվորդի կազմակերպած լայնամասշտաբ դոպինգային սխեման: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՄՕԿ-ի անդամ Դիկ Փաունդը, որը ժամանակին ղեկավարում էր Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA): Փաունդի խոսքերով, այդ դեպքում ՄՕԿ-ին այլ բան չի մնա, քան նման արմատական քայլի գնալը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել