Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի համալրման բաժանմունքի պետը կեղծումներ է կատարել

Հունվար 16,2013 15:55

Իջեւան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Արմեն Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի համալրման բաժանմունքի պետ, անձնական դրդումներով իր ենթակայի՝ համալրման բաժանմունքի ավագ սպայի թվացյալ թերությունը թաքցնելու նպատակով  չարաշահել է  պաշտոնական դիրքը՝ զորամասի ժամկետային զինծառայողների հաշվառման մատյանում կեղծում է  կատարել, շարքային Հ. Բաղդասարյանի արձակուրդից վերադառնալու օրը 2012թ. մայիսի 15-ից դարձրել է մայիսի 18-ը:

Այնուհետեւ մայոր Ա. Ասիլբեկյանը շարքային Հ. Բաղդասարյանի  արձակուրդից ուշ վերադառնալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերի ընթացքում, իր կատարած կեղծիքը թաքցնելու նպատակով կազմել եւ Իջեւանի ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրամանի կեղծ քաղվածք, թե իբր զորամասի հրամանատարի կողմից շարքային Հ. Բաղդասարյանին արձակուրդ է  տրվել 8 օր ժամկետով:

Արմեն Ասիլբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական  օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»): Այդ հոդվածը  նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում:

Սույն գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված  է հունվարի 17-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031