Լրահոս
Օրվա լրահոսը

Bad Left Hook. «Արթ Հովհաննիսյան. հայազգի հեռանկարային բռնցքամարտիկը»

Փետրվար 06,2013 22:07

Փետրվարի 22-ին Կալիֆորնիայի Կաբազոն շրջանի Մորոնգո Կազինոյում տեղի կունենա կիսամիջին քաշային կարգում հանդես եկող մարզիկների մարտը՝ «Անպարտելի հայ հեռանկարային բռնցքամարտիկ Արթ Հովհաննիսյանը 10 ռաունդ՝ ընդդեմ Ալեխանդրո Պերեզի» խորագրով: Գրում է «Բեդ լեֆթ հուք» պարբերականը:

«Յուրաքանչյուր մարտին ես մոտենում եմ իր կարևորության արժանիքներով և ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին, Բայց սա մի քիչ ուրիշ բան է, երբ իմանում ես, որ երկրպագուներին, որոնց սովորական իրավիճակներում  հանդիպել չես կարող,  կարող ես շոուի ժամանակ հանդիպել», – ասել է Հովհաննիսյանը:

«Մարտը իսկապես յուրօրինակ է լինելու, որովհետև իրար դեմ են դուրս գալու երկու թարմ, տաղանդավոր բռնցքամարտիկներ: Աշխարհում բազմաթիվ հրաշալի մարզիկներ կան, որոնք մեծ հեռանկարներ ունեն, բայց դուք երբեք նրանց տեսնելու հնարավորություն չեք ունենում: Այս ներկայացումը երկրպագուներին հնարավորություն կտա հասկանալու, որ հաջորդ աստղը երբեք շատ հեռու չէ», – ասել է բռնցքամարտի գործակալ Գերի Շոուը, որի գործակալությունն էլ ներկայացնում է այս մարտը:

Խոսելով Արթ Հովհաննիսյանի մասին՝ Շոուն ասել է. «Արթը գիտի, թե ինչ է ուզում բռնցքամարտից: Դա գործընթացի կարևոր մասն է, որովհետև բավարար չէ ուզել լինել լավագույնը: Նման մտածելակերպը մշուշոտ է, այն դնում է ձեզ միշտ ծանր պայքարի մեջ: Նա շատ յուրահատուկ նպատակներ է դրել իր առջև, և ես հավատում եմ, որ նա հաջողության հասնելու լավ ճանապարհ է բռնել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728