Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքի նորույթներից մինչև ֆեյսբուքյան գրառումներ

Փետրվար 17,2013 15:22

Ֆեյսբուքը շուտով օգնելու է նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու հարցում: Նորույթը կգործի մարտ ամսվա կեսից: Հավելվածը կկարողանա փնտրել օգտատերերի գտնվեու վայրը նույնիսկ այն ժամանակ, երբ այն անջատված լինի, հայտնել է ffin.ru-ն:

Ֆեյսբուք սոցիալական ցանցը մտադիր է նաև կայքի փնտրման համակարգում ֆիլտրացիայի գործառույթ ներմուծել, որը դեռահասների էջերը կթաքցնի եթե փնտրողը մեծահասակ է, այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Սոցցանցի տերերը հույս ունեն, որ նոր սահմանափակումները կօգնեն անչափահասներին պաշտպանել մանկապիղծներից և չարագործներից: Ֆիլտրը մոտ ժամանակներս կարող է հայտնվել Facebook Social Graph նոր «Փնտրման սոցիալական համակարգում», որն ամերիկյան ինտերնետ-հսկան ներմուծել է այս տարվա սկզբին:

Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի թիվն աճում ու աճում է, իսկ վեց ամիսների ընթացքում այդ թիվն աճել է 65%-ով: Facebakers կայքի վիճակագրական տվյալների համաձայն` հունիսին Հայաստանում սոցցանցից օգտվողների թիվը կազմում էր ավելի քան 56 հազար, իսկ նոյեմբերի տվյալներով` 92.420: Ընդ որում` կանայք կազմում են օգտատերերի 55%-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելանյա Պետրոսյանցը: Հայաստանում ցանցից օգտվողների թվում գերակշռում են 18-24 և 25-34 տարիքային խմբի ներկայացուցիչները` համապատասխանաբար 44% և 32%:

Ֆեյսբուքից բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով փող սարքելը դարձել է բավականին տարածված ձև, կարծում է Կոնստանտին Տեր -Նակալյանը, «HarperCollins» հրատարակչությունը պայմանագիր է կնքել Ցուկերբերգի քրոջ հետ, համաձայն որի՝ վերջինս պետք է երկհատոր գիրք գրի Ֆեյսբուքի մասին։ Գիրքը կոչվելու է «Dot Complicated» (Խճճված կետ)։ Կարծում եմ՝ գիրքը կդառնա բեսթսելլեր ու հավելյալ միլիոններ կբերի Ցուկերբերգների գերդաստանին», – գրել է նա:

«Հայաստանում Ֆեյսբուքը մի փոքր այլ ուղղվածություն ունի, – կարծում է Մոդերատոր Մոդերան, – բացի ինքնաարտահայտման, հաղորդակցական միջոց լինելուց՝ այն նաև ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ամենատարածված միջոցներից ա: Շնորհիվ Ֆեյսբուքի վախկոտը դառնում ա խիզախ, անգրագետը՝ լուրջ վերլուծությունների «հեղինակ», ֆեյքը՝ Ամերիկայում ապրող խոշոր բիզնեսմեն… ու տենց…
Շատ մարդիկ, իրենց համարելով մտքի տիտան, այնինչ իրականում լինելով սովորական անհաջող՝ սկսում են ինչ-որ թեմաների շուրջ կարծիքներ հայտնել… անգամ՝ ռազմբորկաներ անել…»

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728