Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պատրա՞ստ եք երկարատեւ պայքարի»

Փետրվար 20,2013 17:26

R_3«Ճիշտն այսպես է, մեր դրոշակը ամենից բարձրն է: Այսօր այն պահն է, որ մեկս մյուսից ներողություն պետք է խնդրի, որովհետեւ սա սիրո պայքարն է, որովհետեւ սերը հաղթելու է ատելության»,- քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր հանրահավաքը այս խոսքերով:

Նա ասաց, թե կապ չունի, բայց 25 տարի առաջ մեր պապերը, մեր տղաները արյուն, քրտինք տվեցին, որ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանը մի դրոշ ունենա»:

Հավաքվածները գոռում էին «Հայաստան եւ հաղթանակ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք եւս ունեն մեղքեր, ինքն ու Արմենուհին եւ այսօր քավելու են: Ովքեր մեղք են գործել ժողովրդի առաջ, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց, որ մինչեւ ժամը 6-ը գան եւ ներողություն խնդրեն, հակառակ դեպքում պատասխան են տալու հայ ժողովրդի առաջ. «Հանցագործը նա է, որ անկախ պաշտոնից՝ ով էլ լինի՝ նախագահից սկսած, քաղաքապետ, գյուղապետ, սպա, հրամանատար, անգամ՝ ազգային հերոս, ով յուրացնում է ժողովրդի իշխանությունը, հանցագործ է՝ պատասխան պիտի տա հայ ժողովրդի առջեւ: Սա սիրո պայքար է: ժողովրդին բաժան-բաժան են անում նրանք, ովքեր մեր զինվորներին տանում են կրկնակի քվեարկության, բժիշկներին կամ ուսուցիչներին վախեցնում են: Սա սովետ չէ, սա Հայաստանի Հանրապետություն է եւ Սերժից սկսած՝ ինձնով, Լեւոնով, բոլորը պիտի պատասխան տան հայ ժողովրդի առջեւ: Սիրելի հայրենակիցներ, դուք պատրա՞ստ եք երկարատեւ պայքարի: Պատրա՞ստ եք մինչեւ հաղթանակ, ազատ, անկախ, ամբողջական, պատրա՞ստ եք»: Հավաքվածները միաձայն բղավում էին՝ «այո՜, այո՜, պատրա՜ստ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Օ, հայոց ինքնակալ Սերժ;Լա*վ չէր լինեիր հմուտ դարբին, քան ոսկերիչ/հանքերիչ/;Լավ չէր լինեիր ուղակի մաքուր տղա, քան ինձ մասոնական ստրեսներիդ պատճառով արնաքամեիր, ազգիդ բերանին նզովք դառնայիր, աշխարհի համար սատիրա ԱՄՆ Պետ.դեպ-ի զեկույցի տեսքով;Դու չկաս, դա չէ խնդիրը,բայց պատասխանատվություն դեռ կրելու ես;Ազգային բարոյակունության ու արժանապատվության գերեզմանը չես միայն փորել,շատ ավելի մեծ կործանիչ ես եղել, թեև դա դու այդպես էլ չես ընկալել;Դեռ ճարպկության ու պնդաճակատության մուտացիոն պրոցեսների մեջ ես;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728