Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի մոտեցումները դարձել են կործանարար, ՀՀ-ն կդառնա «սանջակ», թե այսպես շարունակվի». 24news.am

Սեպտեմբեր 02,2026 18:44 Share

Արցախի Հանրապետության հռչակման 35 ամյակի առիթով այսօր Եռաբլուր էր այցելել ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է Արցախի անկախության օրվա խորհրդի և հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Բանախոսը խստորեն քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես կործանարար պետականության և ինքնիշխանության համար։ Նա պնդում է, որ հայրենիքի վերադարձի և արժանապատիվ ապագայի հարցը չի կարող փակված համարվել՝ անկախ ներկա մարտահրավերներից։

«Այս իշխանությունը շարունակում է հաշտվողականության, նյութապաշտության այս վիճակը, որտեղ այն, ինչ որ թվում էր անհնար, կդառնա արդեն կատարված փաստ, կամ էլ մեր մեջ կգտնենք դիմադրողականության այդ բանականության ուժը, այդ հավաքական կամքը և թույլ չենք տա»,- անդրադառնալով Տիգրանաշենի հնարավոր հանձնմանը՝ նշել է նա։

«Իսկ ընդհանրապես որպես քաղաքականություն, քանի դեռ Հայաստանի Հանրապետության, իրենց ասած միջազգային ճանաչված սահմանները վերականգնված չեն, օկուպացիայի տակ է Հայաստանի արդի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք գերիներ, պատանդներ Բաքվում և արդեն ցավոք սրտի, նաև Երևանում, մենք չենք կարող դիտարկել, որ սրանից հետո որևէ զիջում բերելու է խաղաղության։ Ցանկացած միակողմանի զիջում առանձին վերցված և դիտարկված նշանակում է Հայաստանի ոչ միայն պետականության կործանում, ազգային նվաստացում, այլ նշանակում է դեպի պատերազմ, դեպի խաղաղության հակառակը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930