Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Գասպարյանի նոր հայտարարությունից մինչև շաբաթվա երաժշտական նորություններ

Փետրվար 23,2013 17:17

«Եվրատեսիլ 2013-ում» Հայաստանը ներկայացնող երգիչ Գոռ Սուջյանի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ստացել է ավելի քան 70 հայտ: Այս մասին, երեկ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` հավելելով, որ հայտերի ընդունումն արդեն ավարտվել է: Նա տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հայտեր է ստացել Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, սակայն ի տարբերություն արտերկրից ստացված երգերի, Հայաստանից ներկայացված երգերը որակապես ավելի լավն են: Արդյունքում ընտրվել է մի քանի երգ, որոնք կձայնագրվեն եւ կներկայացվեն ազգային ընտրությանը մարտի 2-ին: Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Գոռ Սուջյանը եւ «Դորիանս» ռոք խումբը եւս երգի հայտ է ներկայացրել: Այս մասին գրել է style.news.am-ը: 

Երևանյան համերգները շարունակվում են. վերջերս հանդիսատեսը վայելեց «Ռեինկարնացիայի»  ելույթը: Խումբը մասնակցում էր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի փակմանը: esyes.am-ի հետ զրույցում, ինչպես խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը նկատեց, որ քաղաքականությամբ հետաքրքրվելու ժամանակ չունի: «Ես այստեղ եմ` որպես ես. ոչ մի կուսակցության չեմ պատկանում, քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ էլ չունեմ: Պարոն Հովհհանիսյանի հետ շատ անգամներ եմ շփվել և որպես մարդ շատ հավանում եմ»,-  ասել է  Ռոլանդը:

Նորություններ ունի Քրիստինե Պեպելյանը: Նա առաջիկայում կներկայացնի 2012-ի սեպտեմբերին կայացած իր  երևանյան մենահամերգի DVD տարբերակը: Երգչուհին Bravo.am-ին հայտնել է, որ ինչպես  մենահամերգն ու ձայնասկավառակը տեսասկավառակն էլ կոչվելու է «Շնորհակալ եմ»: «Կան երգեր, որոնք տեսահոլովակ չունեն, մարդիկ կկարողանան համերգային տարբերակով ձեռք բերել: Այստեղ միայն համերգն է լինելու, տեսահոլովակներ չենք ընդգրկի, լուսանկարները եւս համերգային կադրեր են»,-նշել է Քրիստինե Պեպելյանը:

Արամեի երկրպագուները ուրախանալու առիթ ունեն. օրեր առաջ երգիչը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որին մասնակցել են նաև մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Ավետ Բարսեղյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, ովքեր եկել էին ներկա գտնվելու Երգի Պետական Թատրոնում Արամեի կազմակերպած հարսանեկան հավաքածուի ցուցադրությանը:  Տեսահոլովակի պրեմիերան՝ շուտով:

Շաբաթվա պրեմիերաները՝ Միհրան Ծառուկյան «Թե կուզես», Միշո «Հաճելի ա»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728