Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջավախք» երիտասարդական միության և Ջավախքի մտավորականների ֆորումի հայտարարությունը ԵՊՀ տարածքում ջավախքցի ուսանողների հետ կապված միջադեպի վերաբերյալ

Փետրվար 28,2013 17:15

Ս/թ. փետրվարի 27-ին հայկական ԶԼՄ-ում և սոցիալական կայքերում տարածվեց տեղեկատվություն ԵՊՀ տարածքում տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին, որին ակամա մասնակից էին դարձել ջավախքցի մի քանի ուսանողներ: Ոմն Գևորգ Մելքոնյանի մտածված սադրանքով այդ ուսանողների չգիտակցված և սխալ քայլը պետք չէ ընդհանրացնել և տարածել Մայր Հայրենիքում ուսումնառող ջավախքցի մյուս ուսանողների վրա: Ջավախքցի ուսանողները մշտապես աչքի են ընկել իրենց պատվախնդրությամբ, ուսումնատենչությամբ և հասարակական ակտիվությամբ: Ջավախքցին հայ ժողովրդի անբաժան և արժանավոր մասնիկն է: Բոլոր ժամանակներում ջավախքցիները նշանակալի դերակատարում են ունեցել Մայր Հայրենիքի հասարակական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային ասպարեզներում:

Ջավախքցին Շառլ Ազնավուրն է, Ջիվանին է, Վահան Տերյանն է, Վարդգես Սուրենյանցն է, Հակոբ Կոջոյանն է, Լուսինե Զաքարյանն է, Կարպ Խաչվանքյանն է, գուսան Հավասին է, Դերենիկ Դեմիրճյանն է, Գուրգեն Դալիբալթայանն է և հայ ժողովրդի բազմաթիվ արժանավոր այլ զավակներ:

Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ ինչ-որ մի միջադեպ հիմք ընդունելով և տուրք տալով գավառամտությանը, կրկին տրվում ենք մեր ազգի համար խիստ վնասակար  հատվածականության  դրսևորումներին:

Մենք դատապարտում ենք այս տխուր իրողությունը:

Մենք դատապարտում ենք ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը:

Մենք դատապարտում ենք ուսանողությանը քաղաքական ինտրինգների մեջ ներքաշելու գործողությունները:

Մենք հույս ունենք, որ այս միջադեպի սադրիչներն արժանավույնս կպատժվեն:

 

«Ջավախք» երիտասարդական միություն

Ջավախքի մտավորականների ֆորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728