Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատիստը՝ Սերժ Սարգսյանին. «Ժամանակդ սպառվել է, պարտվել ես»

Փետրվար 28,2013 17:42

«Ինքս լինելով շախմատիստ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին եմ, ոչ թե Սերժ Սարգսյանի: Շախմատ խաղում են ժամացույցով: Երբ մրցակիցներից որեւէ մեկի ժամանակը սպառվում է, նա պարտվում է: Սերժ Սարգսյանը պարտվեց, քանի որ նրա ժամանակը լրացավ մի քանի օր առաջ՝ Ազատության հրապարակ ժամը 2-ին հանդիպման չգալով: Ես Րաֆֆի Հովհաննիսյանից շատ բան եմ սովորել, իսկ Սերժ Սարգսյանից կողմնակիցները սովորում են միայն խփելը: Սերժ Սարգսյանը պարտվել է ե՛ւ սկզբնախաղում, ե՛ւ վերջնախաղում: Մեր պայքարը գաղափարական է, մենք համախմբվել ենք ընդամենը մեկ միասնական գաղափարի շուրջ»,- այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հայտարարեց համակիր շախմատիստ Նարեկ Վարազդատյանը, որը ՀԺԿ-ի երիտթեւի նախկին նախագահն է:

Անդրադառնալով դասադուլներին՝ նա ասաց, որ այժմ Վանաձորի եւ Գյումրիի ուսանողներն էլ են դասադուլ անում. «Մենք ասում էինք՝ բարեւ Հայաստան, մեզ ասում էին՝ հաջող: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանին ասում են՝ հաջող: Բայց մենք մնալու ենք մինչեւ վերջ եւ Հայաստանին ասելու ենք՝ բարեւ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ամբիոնը հանձնել է երիտասարդներին: Մեկը մյուսի հետեւից ելույթ են ունենում երիտասարդական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք պատմում են, թե ինչպես են կեղծվել ընտրությունները եւ ում է ճանաչում ժողովուրդը ՀՀ նախագահ:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728