Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդը ՀՀ ընտրողներին ոչխարների հետ է համեմատել (տեսանյութ)

Մարտ 06,2013 21:31

«Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի դիտորդներն ու ներկայացուցիչները այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեցին մի ուշագրավ հանգամանքի վրա: Հ/կ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի խոսքերով՝ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններում իրենց արձանագրած ընտրախախտումները շատ արագ է քննել՝ 3 րոպեում ընտրախախտումներին վերաբերող երկու մեծ ծավալի արձանագրություն:

Հ/կ- ի  դիտորդներից Ծովինար Նազարյանը այսօր նաեւ  դժգոհեց, որ հատկապես հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը իր աշխատանքը  խոչընդոտել է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԿԸՀ-ն քննեց 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի դիմումը մերժելու որոշումը  բողոքարկող դիմումը եւ նույնպես  մերժեց հ/կ-ին:

Aravot.am-ը 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են հասցրել դիտորդների մատնանաշած  լայնածավալ խախտումների մասին արձանագրությունները քննել երեք րոպեում:

«Պատասխանը իմ որոշմամբ եմ արտահայտել: Դիտորդները չափից դուրս շահագրգռված են:  Չեմ ուզում շփվել այնպիսի դիտորդական առաքելության հետ, որոնք ընտրական տարածք եկող մարդկանց  ոչխար են անվանում: Եթե մարդկանց դիտորդները անվանում են ոչխարներ, ուրեմն ժամի մեջ խառնում են: Առաջին հարցի քննումը տեւել է 17 րոպե… հետո քննել ենք մյուս հարցերը, իրենց ձեռք չի տալիս»,- ասաց պարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ դիտորդների աշխատանքը չի խոչընդոտել:

Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի ներկայացրած տեսանյութերից առանձնացրել էր մի հատված, որտեղ նույն հ/կ-ի դիտորդը, ինչպես պարոն Մուկուչյանն  էլ հաստատեց,  հեռախոսազրույցով ընտրողներին ոչխարների հետ էր համեմատում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031