Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, որ Րաֆֆին իրեն է ամոթանք տվել

Ապրիլ 12,2013 23:54

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մշտապես խոսում է «ժողովրդի իշխանության» մասին, այսօրվա հանրահավաքում ամոթանք տվեց «նրանց», ովքեր փորձում էին օգտվելով իր մեկ ժամվա բացակայությունից ապրիլի 9-ի երեկոյան և իրենց ղեկավար զգալ Բաղրամյան պողոտայում:

«Ովքեր ուզում էին օգտվել իմ մի ժամվա բացակայությունից և իրենց ժողովրդի ղեկավար, վոժդ համարվել, ամոթ նրանց»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանի ուղեկցությամբ գնաց Ծիծեռնակաբերդ, ժողովրդի մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, իսկ շարժման ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ հայտարարելով, որ Բաղրամյան պողոտայում պետք է նստացույց սկսել:

Հետևաբար պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս խոսքերն ուղղված էին հենց Անդրիաս Ղուկասյանին:

«Մեդիալաբի» հետ զրույցում, սակայն, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ չի կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը վերաբերում են իրեն:

«Ես չէի փորձում քաղաքական կառավարում անել Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն, այլ այդ պահին անում էի ամենը, որպեսզի ապահովեմ քաղաքացիների անվտանգությունը և ապահովել իրենց կողմից առաջ բերված պահանջի արդյունավետ կատարումը»,- «Մեդիալաբին» ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ դա ինքնաբուխ միջոցառում էր, և այդ պահին չկային այդ միջոցառման համար պատասխանատու անձինք, հատկապես, որ ձերբակալված էր «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը:

«Ես օրենքով սահմանված կարգով տեղեկացրեցի քաղաքացիներին և ոստիկաններին, որ վերցնում եմ պատասխանատվությունն իմ վրա և իմ կողմից բոլոր քայլերն ունեին մի նպատակ՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը, զերծ պահել քաղաքացիներին և ոստիկաններին այդ պահին բախումից և ապահովել քաղաքացիների պահանջի կատարումը, այն է, որ ոստիկանությունը բացեր ճանապարհը դեպի Բաղրամյան 26»,- ընդգծեց նա:

Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ ապրիլի 9-ին Հայաստանում հռչակվել է քաղաքացիական անհնազանդություն, ինչը կարևորագույն իրադարձություն է համարում: Ըստ նրա՝ մեծ իրադարձություն է, որ քաղաքացիները Ազատության հրապարակում և ոչ միայն այնտեղ ըստ էության երդվել են չենթարկվել հանցավոր ճանպարհով ձևավորված իշխանություններին:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Լպրծուն մարդկանց երբեք տանել չեմ կարողացել: Որ քաղաքականությամբ զբաղված

    լինեիր մի կերպ կհասկանայի ( չարդարացնելով ), սակայն միանգամից գրանցվել ՀՀ նախագահի

    թեկնածու ու գնալ վրան խփել մայրաքաղաքի կենտրոնում և ամենակարևորը վարքաբեկել

    նախագահի Հայաստանի ինստիտուտը…. Դեռ շատ բաներ կպարզվեն: Բայց ինչպես երևում է

    դիմակը պատռվել է:

  2. Մաքուր says:

    Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:

    Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝

    ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:

    Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:

  3. Երազ says:

    Պետք է գործողությունների հստակ ծրագիր:

    Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝

    ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:

    Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930