Ընտրատեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների թեմայով ԿԸՀ-ում խոսեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը:
Նրա փոխանցմամբ` ներկայիս օրենսգիրքը այդ գործընթացները վերահսկելու լայն հնարավորություններ է ընձեռում:
Յուրաքանչյուր կուսակցության հանձնաժողովի անդամ մեկը մյուսին հարյուր տոկոսով վերահսկում է:
«Վստահված անձն ունի ավելի լայն հնարավորություններ, իրավունքներ եւ քիչ պարտականություններ: Երբեմն մեր դիտորդական առաքելություն իրականացնողները կամ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց շփոթում են վստահված անձանց հետ: Հիմա տեխնիկայի շնորհիվ դեռ դեպքը չավարտված՝ այն կարելի է տեսնել, տարածել, տեղամասերում մեկը մյուսին վերահսկում են, եւ ես հավաստիացնում եմ՝ եթե բոլոր կողմերն իրենց պարտականությունները լիարժեք իրականացնեն, ապա միջադեպեր չեն լինի»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































