Այս պահին Երեւան Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել:
Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները: Մեր զրուցակցի փոխանցմամբ` հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը:
Նշենք, որ զինվորի դին «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ է, որտեղ են նաեւ նրա հարազատները: Նրանց ուղեկցում են նաեւ համագյուղացիների մեքենաները: Ըստ ականատեսի՝ դեպքի վայրում մի քանի հարյուր մարդ է գտնվում, խցանում է առաջացել եւ ոստիկանները մի մասին արգելում են գալ Երեւան: Նրանց հետ հանդիպելու է գնացել նաեւ Գեղարքունիքի թեմի առաջնորդը, սակայն վերջինիս չի հաջողվել հարազատներին հետ պահել բողոքի մտքից:
Երեւանից նրանց հետ հանդիպման են գնում նորանոր ՃՈ եւ զինվորական մեքենաներ, որպեսզի կանխեն սպանված զինվորի հարազատների մուտքը Երեւան: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ