Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը՝ ընդդիմության մասին. «Իրանք ազգի մասին չեն մտածում»

Մայիս 23,2013 22:36

Այսօր կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս):

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. «Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել»: Մեր հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. «Բոլորը»:

Մեր հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ նշանակություն չտվեցի՞ք՝ նա պատասխանեց. «Ընդդիմությանը չեմ լսում, իրանք ազգի մասին չեն մտածում»:

Մենք ճշտեցինք՝ բա ո՞ւմ մասին են մտածում, ի պատասխան՝ պատգամավորը արագ մտավ իր աշխատասենյակ ու դուռը շրխկացրեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031