Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանի տեղեկություններով, ԱԺ-ն LGBT ընկերակցությանը վերաբերող 6 օրենք է արդեն ընդունել

Մայիս 24,2013 23:18

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի տեղեկություններով, Հայաստանում եվրաինտեգրացիայի բազան արդեն պատրաստվում է:

«Բազային հիմնական փաստաթղթերն ու օրենքները, որ մեզնից պահանջում են LGBT ընկերակցության վերաբերող օրենքներ են: Վեց օրենք արդեն մեր խորհրդարանն ընդունել է, վերջինը ընդունել է այս երկուշաբթի օրը: Ըստ այդ օրենքի մարդու սեռը ոչ թե բնական, այլ սոցիալական երեւույթ է: Մարդը ինքն է որոշում իր սեռը: Այսինքն վաղը եթե մի երիտասարդի առաջարկեն գնալ բանակ, նա կարող է ասել ես ինձ կին եմ զգում: Այդ օրենքը ընդունել է մեր Ազգային ժողովը, այդ փաթեթը շարունակվում է հիմա: Օմբուդսմենը մտցնում է, քողարկում են գենդեր-մենդեր եւ մարդկանց փխրուն սիրտը հեռու են պահում պարզ մեկնաբանություններից»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մանուչարյանը, հետո շարունակեց,- «Եթե մերոնք ասեն, որ էդպիսի բան կա, էդ Եվրամիությունից իզն ու թոզը չի մնա: Դեմոկրատ լինելով՝ պետք է ասեն՝ Օ, հայ հայ ժողովուրդ քո փրկությունը LGBT ընկերակցության մեջ է՝ լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ եւ տրանսվիստիտներ այս չորս կատեգորիաներն են: Երբ ասում են ձեզ ՆԱՏՕ, իմացեք LGBT-ի զինված ջոկատն է, երբ ասում են ԵՄ, իմացեք  LGBT-ի մարմնավորված էությունն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gago says:

    Դու կարող ե գոռալ, կանչել, միևնույն է քեզ ոչ ոք չի լսի… Աշխարհում LGBT-իզացիա է գնում: Ավելի շուտ այն քաղցկեցի նման տարածում են: Մնում է պարզել թե ինչու: Ինչն է սրա հեռահար նպատակը: Եթե մեկը գիտի, խնդրում եմ լուսաբանի մթության մեջ կորածիս:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՈՉ ՈՔ իր սեռը , իր սեռին պատկանելիության ներքին զգացումը (gender identity) և սեռական կողմնորոշվածությունը (sexual orientation) ՉԻ ընտրում ու չի էլ կարող ընտրել:

    ԲՈԼՈՐ ժամանակներում,ԲՈԼՈՐ երկրներում,ԲՈԼՈՐ ժողովուրդների մեջ մարդկանց մոտ 5%-ը պատկանում է(ր) սեռական փոքրամասնությանը,որը լիովին բնական երևույթ է:

    Այս արևի տակ ծնված ՅՈՒՐԱՔԱՆՉՈՒՐ մարդ արարած (human being) իրավունք ունի ԼԻՆԵԼՈՒ (to be)՝ ինքն իրեն հավատարիմ մնալով:

    LGBT-ի իրավունքներից քաղաքական միավորներ պոկելու տարբեր Հայաստանցիների փորձերը ուղղակի քաղաքական ՑԻՆԻԶՄ է: Իսկ այս հարցը բանակ գնալ-չգնալու/ՆԱՏՕ-ի հետ կապելը՝ դեմագոգիա:

    ՈՉ ՄԻ տղամարդ (այն էլ Հայաստանում) «բանակ չգնալու համար» առավոտը վեր չի կենա ու ասի.«’այսօրվանից’ ես ինձ կին եմ զգում»: Հենց ԱՅՍՕՐ էլ Հայաստանի սահմանները պաշտպանողների մեջ կան նույնա/երկսեռական տղաներ: Նույնասեռական ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ պակաս ուժեղ:

    Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հասկացավ,որ ՉԵՍ ԿԱՐՈՂ կոչվել քաղաքակիրթ,հզոր ու իրավարար երկիր,եթե ՈՉ ՄԻ ՕՐԵՆՔ ՉԽԱԽՏԱԾ քո քաղաքացիների մի մասը չունի ՆՈՒՅՆ սահմանադրական իրավունքները:

    Գույություն ունի universal basic human rights.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031