Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը՝ Վահան Հովհաննիսյանին. «Ինքը որեւէ ընտրատարածքում էդքան ձեն հավաքե՞լ է, թե՞ չէ»

Մայիս 31,2013 12:37

Այսօր Aravot.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից լրագրողների հետ զրույցում հետաքրքրվեց՝ նախորդ քառօրյայում պատգամավորներից մեկը վստահեցրեց, որ եթե թեկնածու լինեք, Ձեզ չաջակցեն ընտրություններում Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ականները, Դուք ոչ մի ձայն չեք ստանա եւ Ձեզ դալաններում կծեծեն, ինչպե՞ս կմեկնաբանեք: Նախարարը պատասխանեց. «Ես ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում: Թող հետեւի, թե դեռեւս 12 տարի առաջ, երբ ընդհանրապես ինչ ոչ ոք չէր սատարում, ես իմ ընտրատարածքում որքան ձեն եմ հավաքել, եւ ինքը որեւէ ընտրատարածքում ընդհանրապես էդքան ձեն հավաքել է, թե չէ: Եվ թող հետեւի, այն տեղամասերում, որտեղ ինքն է քվեարկում, իր կուսակցությունը որքան է ստացել, եւ իմ կուսակցական դառնալուց հետո իմ կուսակցությունը որքան է ստացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031