Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը հանդիպել է Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ

Մայիս 31,2013 18:46

Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնականայցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի ՖահդԱլ-Ռաշիդի հետ։

Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարարՆալբանդյանը կարևորեց երկու պետությունների խորհրդարանականհամագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձևաչափով փոխշփումները զգալիորեննպաստում են  երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնականայցելությունը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններըարդեն կյանքի են կոչվում։

Քուվեյթի խորհրդարանի նախագահն իր հերթին շեշտեց, որ Հայաստանումունեցած հանդիպումները շատ բովանդակային են և օրենսդիր մարմնիաջակցությունը հայտնեց երկու երկրների կառավարությունների կողմից երկկողմփոխգործակցության ընդլայնմանն ուղղված գործուն քայլերին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ Քուվեյթում և Երևանումդեսպանատների հիմնումից հետո երկու երկրների հարաբերությունները որակականնոր փուլ են թևակոխել։

Քուվեյթի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձանքաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հարաբերություններիամրապնդմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծմաննպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Այս համատեքստում նախարարՆալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում գտնվող սիրիահայերինՔուվեյթի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար։

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031