ՀԱԿ ֆրակցիայի պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ այս պահին չկա հանրահավաքային պայքարի պահանջ ժողովրդի կողմից, մինչդեռ իրենք նախկինում հանրահավաք, բողոքներ կազմակերպել են միայն ժողովրդի ցանկությամբ առաջնորդվելով. «Եթե ժողովուրդը որոշի՝ կարիքը կա, իհարկե, երբ անհրաժեշտություն է եղել, ցանկություն, հանրահավաք եղել է։ Այս պահին ես չեմ տեսնում հասարակության կողմից պահանջ»։
Փոխարենը նա հիշատակեց խորհրդարանում մղած պայքարի ուժգնության մասին։ «Դուք կարող եք ցույց տալ մեկին, ով ակտիվ է պառլամենտում։ Ամբողջ հարվածները մենք ենք տվել, եւ ամբողջ հարվածները մեր վրա են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հարցին, թե ինչպիսին են այդ «հարվածների» արդյունքները, հորդորեց համբերել մինչեւ ամսի 10-ը. «Չգիտեմ, արդյունքների մասին ոչինչ չեմ կարող ասել, Հայաստանը վնասներ է կրելու շատ»։
Ամեն դեպքում, ներկա սոցիալական վիճակը, նորանոր խնդիրները կստիպե՞ն ընդդիմությանը խորհրդարանից պայքարը տեղափոխել հանրային հարթակ։ «Դուք առաջնորդեք, ձեր հետեւից գալիս ենք,- ասաց, ապա ավելի լուրջ շարունակեց։- Ամեն օր այնպիսի հզոր հանցագործություն է լինում, որ հաջորդ օրվանը ծածկում է նախորդ օրվա աղմուկը, այդպես շարունակ, տեսեք ինչեր տեղի ունեցան այս մի քանի օրվա ընթացքում՝ զինվորի սպանություն, Տիգրան Սարգսյանի քաջագործությունն օֆշորային գոտում, Լիսկայի սխրագործությունը, գազի գնի թանկացումն իր հետեւանքներով… էնքան շատ են… արտագաղթը, ես ի՞նչ ասեմ…»:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































