Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները

Հունիս 06,2013 15:21 Share

1Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:

Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երևանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ «Օլիվեր»):

Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ») և Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը (Ռոբերտ Շերման, «Մերի Փոփինս»), իսկ երրորդը` Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը (Քեյն և Քեյն, «Պանդորայի արկղը») և Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը (Ռիչարդ Ռոջերս, «Երաժշտության ձայները»):

Հայտնի են դարձել նաև «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար», «Հանդիսատեսի համակրանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում հաղթողների անունները:

«Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի հատուկ հյուրերն էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հաղթողները պարգևատրվել են հատուկ պատրաստված անակնկալ մրցանակներով և պատվոգրերով:  Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների կատարմամբ առաջին անգամ հնչել է հատուկ «Հազարան բլբուլ» մրցույթ- փառատոնին նվիրված` «Օրն է երբ բացվում» երգը (երաժշտությունը` Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջյումյանի, խոսք` Մարինե Թագակչյանի):

Հաղթող խմբերը պարգևատրվել են հետևյալ մրցանակներով`

Գրան պրի-«Զեփյուռ» ամառային ճամբար-հյուրանոցում կողմից  2 օր, 1 գիշեր ամառային հանգստի հնարավորություն

Առաջին մրցանակ- «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի և ջրազբոսայգու կողմից մեկանգամյա այցելության հնարավորություն  համալիրի ջրազբոսայգի

Երկրորդ մրցանակ-«Վալենսիա» ՀՁ-ի կողմից  մեկանգամյա այցելության հնարավորություն «Ակվատեկ» համալիրի ջրային գոտի և  «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն

Երրորդ մրցանակ-«Թամարա» ընկերության կողմից հատուկ հյուրասիրություն և այցելություն ընկերության արտադրամաս

«Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930