Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ֆրանսիայում

Հունիս 11,2013 18:36

Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 10-ին այցելեց Մարսելի հայ առաքելական եկեղեցի և հանդիպեց ծխական խորհրդի անդամների հետ:

Այնուհետև Կ. Միրզոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի՝ Մարսելի մասնաճյուղի անդամների հետ:

Նույն օրը երեկոյան ԼՂՀ ԱԳ նախարարի պատվին ընդունելություն կազմակերպվեց Մարսելի քաղաքապետարանում, որին ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Կարեն Միրզոյանը գոհունակություն հայտնեց Մարսել քաղաքի և ԼՂՀ միջև հաստատված բարեկամական կապերի կապակցությամբ և կարևորեց դրանց զարգացման և խորացման անհրաժեշտությունը:

Հունիսի 11-ի առավոտյան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն այցելեց Մարսելի հայկական Համազգային դպրոց, որտեղ հանդիպեց մանկավարժական կազմի, վարչական խորհրդի անդամների, ծնողների և աշակետների հետ:

Այդ օրը Լե-Պեն-Միրաբո քաղաքում Կ. Միրզոյանը մասնակցեց քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր ստորագրվեց Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև:

Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը:  Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը՝ կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և  տեղական կառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930