ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Ալմա-Աթայի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ։
Նայեցի Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Ալմա-Աթայի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ։
Կարդացեք նաև
Թե բա՝ Ալմա-Աթայի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին փաստորեն վերագտան։
Մեռանք նշելով, որ ՀՀ-ն Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունել է, կարելի ասել, վերապահումով ու իր մեկնաբանություններով։
Հազար ենք ասել, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը/1991-ի սեպտեմբերի 2/ եւ իրականացրել անկախության հանրաքվե/1991-ի դեկտեմբերի 10/:
Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։
Երբ Փաշինյանը խոսում էր Ալմա-Աթայի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից եւ մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին, չէ՞ր մտաբերում, որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար, ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով, այլ ոչ Ալմա-Աթայի հռչակագիրը։
Իսկ տասնամյակներ շարունակ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։
Ու փոխարենն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից, հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։



















































