«Կան որոշակի փոփոխություններ Հայաստանի հետ հարաբերություններում, եւ այդ փոփոխությունների նախաձեռնությունը Ռուսաստանին չի պատկանում: Ռուսաստանն ավանդաբար առաջարկում է փոխշահավետ համագործակցության տարբերակներ, սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, հետեւելով արեւմուտքին, կորցրել է առողջ դատողությունը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած «Ռուսաստանի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։
Նրա ձեւակերպմամբ՝ փոխշահավետ համագործակցության առումով Ռուսաստանի ցանկությունները չեն փոխվել որեւէ, ներառյալ եվրոպական երկրների հետ կապված, հատկապես որ իրենք առաջարկում են համագործակցություն տարբեր ոլորտներում՝ սկսած էներգակիրներից, վերջացրած տիեզերական հետազոտություններով, սակայն շատ երկրներ հրաժարվում են դրանից։
Ալեքսանդր Դուդչակի խոսքով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների փոփոխությունները պայմանավորված են դրսի թելադրանքով, սակայն դրանք չեն բխում Հայաստանի շահերից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, քաղաքագետը նշում է. «Ադրբեջանն այս պահին գերադասում է առաջին հերթին ավելի սերտացնել հարաբերությունները Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ: Բայց նրանք եւս խնդիրներ ունեն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քաղաքագետն ընդգծում է. «Այնպես որ Ռուսաստանը չի ստեղծում խնդիրներ: Եվ դա Ռուսաստանում ապրող հայերը հրաշալի գիտեն, հայերի հանդեպ վերաբերմունքը միշտ բարեկամական է, որեւէ նեգատիվ երբեք չի եղել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մոսկվացի գոնե մեկ հայ ընկեր ունի, ես Մոսկվայում չեմ ապրում, բայց ես եւս հայ ընկերներ ունեմ, շատ լավ մարդիկ են»։
Խոսելով նոր աշխարհակարգի ձեւավորման եւ Հարավային Կովկասում զարգացումների մասին՝ Ալեքսանդր Դուդչակը նշեց. «Մենք ապրում ենք այնպիսի փոփոխությունների շրջանում, որոնք ձանձրալի չեն, բայց նաեւ չգիտենք, թե ինչ կլինի վաղը, բոլորին պակասում է կայունությունը: Օրինակ՝ Հայաստանի տարածքի հետ կապված մի շարք երկրների հետաքրքրություններ կան, տեսնում ենք, թե ինչ ակտիվ են փորձում աշխատել եվրոպացիները, ամերիկացիները: Բոլորը պրագմատիկ մոտեցումներ ունեն, սակայն որեւէ մեկը չի պատրաստվում ինչ-որ բան անել, որ Հայաստանի համար ավելի լավ լինի, ազգաբնակչությունն ավելի լավ ապրի:
Բոլորի ցանկությունը շատ պարզ է՝ Հայաստանի՝ հարուստ ռեսուրսներով տարածքն օգտագործել իրենց շահերի համար, Հայաստանի տարածքը դարձնել պլացդարմ: Օրինակ՝ ամերիկացիները ցանկանում են «ներխուժել» էներգետիկ բոլոր ուղղությունների մեջ, չնայած հայտնի չէ, թե երբ կավարտվի ամերիկացիների եւ Իսրայելի պատերազմն ընդդեմ Իրանի: Այս պահին էլ ավելի է արժեւորվում Հայաստանի տարածքը, իսկ հայտնի Թրամփի ուղին կարող է վնասել Հայաստանին, չնայած Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Ուրեմն ինչո՞ւ սկսել նման պրոցեսներ, որոնք չեն լավացնի Հայաստանի վիճակը: Իսկ եվրոպացիների խնդիրն է Հայաստանին ուղղել Ռուսաստանի դեմ՝ առանց որեւէ կոնկրետ խոստումների: Նրանք ցանկանում են կրկնել նույն պրոցեսը, որը եղավ Ուկրաինայի հետ»։
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի



















































