Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկը հատել է Թուրքիայի սահմանը առանց անձնագրի

Հունիս 14,2013 22:18

9-ամյա բրիտանուհի Էմիլի Հարիսը հատել է Թուրքիայի սահմանը իր փափուկ խաղալիքի անձնագրով: Սահմանի աշխատակիցը չի նկատել, որ անձնագիրն իրական չէ, դա է կնքել, որն իրականում իրավունք չի տալիս մեկնել այլ երկիր:

Էմիլիի ընտանիքը մեկ շաբաթով Անթալիա է եկել Հարավային Ուելսից: Աղջկա մայրը անձնագրային վերահսկողության բաժնին մոտենալիս պատահաբար է աղջկան տվել խաղալիքի անձնագիրը, իսկ սխալմունքը հայտնաբերել է միայն սահմանային կետն անցնելուց հետո, երբ փաստաթղթերը պայուսակի մեջ է դրել: Ամենահետաքրքիրն այն է, որ խաղալիքի անձնագիրը եւս խաղային տեսքով է ու նրանում ամրացված լուսանկարի տեղում հեքիաթային հերոս է:

Nydailynews.com կայքի փոխանցմամբ` տեղի ունեցածից կարելի է եզրակացնել, որ Անթալիայի օդանավակայանի սահմանից հեշտությամբ կարելի է երեխային դուրս հանել երկրից ապօրինաբար: Դեպքի հետ կապված օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության կողմից դեռեւս մեկնաբանություն չի տրվել:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930