Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պնդում են, թե իբր 2 քաղաքացիներ մուտք են գործել Հայաստան, ՀՀ ՊՆ-ից հերքում են

Հունիս 20,2013 23:46

Ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվականը պնդում է, թե իբր Ադրբեջանի երկու քաղաքացիներ հատել են Հայաստանի սահմանը ու գնացել Սիսիանի Մուրղուզ գյուղ:

Լրատվականը նույնիսկ կոնկրետ ամսաթիվ է նշում՝ հունիսի 7,  և տեսանյութ է հրապարկել, որն` իրենց պնդմամբ, այդ երկու քաղաքացիները նկարահանել են Սիսիանում:

«Վեստի.ազ»-ը՝ հղում անելով «Խեբերլեր» ադրբեջանական կայքին՝ գրում է, թե իբր Ադրբեջանի քաղաքացիներ Ֆազիլն ու Մախիրը սահմանը հատել են, որպեսզի նշված բնակավայրի սրբավայրերից մեկն այցելեն:

Մեկնաբանելով Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման վերաբերյալ`«Վեստի.ազ» լրատվական կայքի տարածված տեղեկատվությունը` panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

«Տեղեկատվությունը լուրջ չեմ համարում: Սա կարող է լինել ՀՀ զինված ուժերը բարոյալքելու և սեփական բանակի մարտական ոգին բարձրացնելու նպատակներով իրականացված ապատեղեկատվության տարածում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ տեղեկատվության մեջ ներկայացած պայմաններում հայ-ադրբեջանական սահմանի անարգել անցումը բացառվում է:

 

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930