Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյան. «Նախարարներն ինչքան ուզում են կասկածի տակ դնեն Վերահսկիչի փաստերը՝ համոզիչ չեն»

Հուլիս 08,2013 20:23

Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ ո՞ր նախարարի հակափաստարկներն էին առավել համոզիչ եւ ինչքանո՞վ էին դրանք հիմնավոր: Տիկին Բախշյանը պատասխանեց. «Վերահսկիչ պալատը նաեւ հայտարարել է, եւ ես համոզված եմ, որ դա ճշմարտություն է, որ  բոլոր նախարարները ստորագրել են նախնական ակտերը: Դա նշանակում է, որ հետո նախարարներն ինչքան ուզում են կասկածի տակ դնեն Վերահսկիչի գործունեությունը կամ փորձեն ինչ-որ բաներ արդարացնեն, արդեն համոզիչ չեն, որովհետեւ իրենք նախապես դրել են իրենց ստորագրությունն այդ ակտերի տակ: Այդ ինքնապաշտպանությունը շատ ավելի գալիս է հաստատելու Վերահսկիչի ասածները, թվերը, փաստերը, քան համոզում է հակառակի մեջ»:

Ըստ Անահիտ Բախշյանի, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նախարարները միանգամից ընդունեին քննադատությունը եւ խորանային խնդրի մեջ, ասեին, որ այո, եղել է եւ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի կանխարգելենք, նման երեւույթները վերացնենք. «Արմեն Աշոտյանն ի դեպ շատ բաների հետ համաձայնել է: Դա պատիվ է բերում իրեն, որովհետեւ այն փաստերը, որ բերված էր Կրթության եւ գիտության նախարարության հետ կապված Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, դրանք շատ հիմնավոր փաստեր են: Այսօր էլ մենք տեսնում ենք, որ դրանք իսկապես փաստեր են»:

Տիկին Բախշյանը բերեց ուսուցիչների վերապատրաստման օրինակը, որի համար ըստ Վերահսկիչ պալատի բացահայտումների, ԿԳ-ն փոշիացրել էր գումարները. «Վերահսկիչը հարց էր տվել՝ արդյոք այդ կազմակերպությունները հետագայում է՞լ են  շարունակելու վերապատրաստումներ անել: Այսօր հաստատվեց այն փաստը, որ այո, նախորդ երկու տարիների նման նրանք 40 մլն դրամի գույք էին ձեռք բերել, բայց այս պահին այդ կազմակերպություններից ոչ մեկը չմասնակցեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: Մտահոգությունը տեղին էր եւ Վերահսկիչ պալատն իրավացի էր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փաստաբան`Մկրտիչ Դավթյան says:

    Մինչև երբ ենք հանդուրժելու մեր անկախ պետության նկատմամբ նման գանձագողության փաստերը:
    800տարի չունեինք պետություն,աստծու կամոք և ազգի նվիրյալների զոհաբերությամբ այն ձեռք բերեցինք,որ մի քանի թալանչիներ բզկտեն երկիրը:Կարծում եմ,որ ժամանակն է հանրապետության նախագահը վերջ դնի այն խայտառակ գործելավոճին,ինչը որդեգրել են մեր վայ նախարարները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031