Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան․ «Ողբերգություն է պատահել․․․»

Հուլիս 09,2013 23:39

Hayeli.am-ի հարցազրույցը` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ.

–Լրատվամիջոցներից մեկում լուրեր էին տարածվել, թե Դուք դեմ եք արտահայտվել Վահե Հակոբյանի՝ Սյունիքի  մարզպետի պաշտոնում նշանակվելու որոշմանը։

–Նման բան չկա։ Որեւէ հարցազրույց այդ լրատվամիջոցին ես չեմ տվել։ Եվ ընդհանրապես, այս ընթացքում ես հարցազրույցներ չեմ տվել ոչ մի լրատվամիջոցի։

–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը։

–Շատ դրական, շատ նորմալ։

–Ճի՞շտ է, որ մինչեւ Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելը նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Ձեզ հետ իր այս որոշման մասին։

–Այո, ինձ հետ քննարկվել է այդ որոշումը։ Եվ Վահե Հակոբյանի թեկնածությունը առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել։ Այլ անուններ, այլ թեկնածուներ են եղել, բայց ես պաշտպանել եմ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Բնական է, որ Սյունիքի մարզպետ պետք է լինի մի մարդ, ով շատ լավ տեղյակ է մարզի խնդիրներին, հոգսերին։ Հայտնի է նաեւ, թե ով է Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ինչ դեր եւ նշանակություն է ունեցել մարզի համար։ Ասում են, թե Վահեն երիտասարդ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Բայց եթե մարդը նույն ընտրատարածքից 3 անգամ պատգամավոր է ընտրվել, սա նշանակում է, որ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է։

–Հայտնի է, որ Սյունիքում մեծ ազդեցություն ունեք Դուք եւ Հակոբյանները։ Բայց այդ ազդեցությունն առանձնապես չօգնեց, որպեսզի իշխող կուսակցությունն ընտրություններին մեծ հաջողություն ունենա։

Ո՞վ ասեց, որտե՞ղ։ Մենք 65 տոկոս ենք հավաքել։

–Օրինակ, Ղափանում լավ չէր ձեր վիճակը։

–Դե, գիտեք, շատ հարցեր կան։ Ղափանում ամենալուրջ խնդիրն այն է, որ քաղաքում շատ տարածված են աղանդավորական շարժումները։ Եվ բոլոր այդ աղանդավորները նախագահական ընտրություններին իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին։

–Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա Բուդաղյանների հետ։

–Ողբերգություն է պատահել։ Բայց ամեն ինչ լրատվամիջոցների կողմից էլ ավելի խտացվեց, այնպես են սրել իրավիճակը, որ ես չեմ պատկերացնում, թե հետագայում ինչ հարաբերություններ կարող են լինել։ Նախ, Բուդաղյանները սգի մեջ են, նրանց որդու քառասունքը դեռ չի լրացել։ Ես թույլ չեմ տվել, որպեսզի որեւէ մեկը գնա եւ իմ անունից նրանց հետ ինչ–որ բան քննարկի։ Հետագայում ես կիմանամ, թե ինչ կանեմ։

–Բայց նման ողբերգությունը մեկ օրում չի հասունանում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ ավելի վաղ է ձեւավորվել թշնամանքը։ 

–Մեր միջեւ չի եղել մի բան, որ կարող էր մարդուն ստիպել զենքով գալ մարդու տան վրա։ Դրա համար կամ պիտի արյուն թափված լիներ, կամ բարոյական մեծ վնաս պետք է հասցրած լինեի նրանց։ Դրանցից եւ ոչ մեկը չի եղել մեր միջեւ, որպեսզի զենքով գային… Զենքով ընտանիքի վրա գալիս են միայն այդպիսի դեպքերում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ hayeli.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նման հարցաժրույց կարող է հասկանալ միայն Հայաստանի քաղաքացին:

  2. lili says:

    հա հա հա հա եփած հավի ծիծաղն եկավ, աղանդավորնրներն են ձայն տվել, ուրեմն Ղափանի 85 տոկոսը աղանդավոր ա, վայ մամա ջան, էլ ինչ շառեր կարաս անես սյունեցիների վրայով

  3. Լևոն Մելքումյան says:

    “…էլ ինչ շառեր կարաս անես սյունեցիների վրայով…”
    Եւ շատ լավ էլ կանեն: Եթե սյունեցիները այսքան տարիներ այդ Սուրիկ Խաչատրյան կոչվածին թույլ են տվել իրենց այդպես ծաղրուծանակի ենթարկել, ապա դա նրանց մի բան էլ քիչ է:

  4. lili says:

    Լևոն եթե այդպես մտածենք ապա ամբողջ հայ ազգին մեր կառավարությունն ու նախագահն են ծաղրուծանակի ենթարկում ու ճիշտ եք մեր ազգին դա էլ քիչ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031