Լրահոս
Օրվա լրահոսը

ESPN. «Մարտիրոսյանն ընդդեմ Անդրադեի մենամարտը`սեպտեմբերի 7-ին»

Հուլիս 26,2013 18:41

Առաջին միջին քաշային կարգի, դեռեւս պարտություն չունեցող բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը սեպտեմբերի 7-ին կմրցի եւս մեկ պարտություն չունեցող բռնցքամարտիկ Դեմետրիուս Անդրադեի հետ` WBO-ի ազատ չեմպիոնական գոտու համար: Այս մասին հինգշաբթի երկու կողմերից հայտնել են «ESPN» լրատվականին:

Մենամարտը տեղի կունենա Լոս Անջելեսի «Սթեյփլս-սենթըր» մարզահամալիրում:

«Ես շատ ոգեւորված եմ», – ասել է 27-ամյա Վանեսը, – «Ես նոր էի վերադարձել վազելուց ու մարզումից առաջ պառկել էի հանգստանալու, երբ Քամերոնը (մենեջերը) զանգեց առավոտյան 7-ին: Նա ինձ ասաց լավ լուրը, ու ես շատ էի ոգեւորվել: Ես պատրաստ եմ դրան»:

Վանեսն իր ակտիվում ունի 33 հաղթանակ, որոնցից 21-ը նոկաուտով, եւ մեկ ոչ ոքի: 25-ամյա Անդրադեն` 19 հաղթանակ, որոնցից 13-ը նոկաուտով, չունի ո՛չ պարտություն, ո՛չ ոչ ոքի:

 

Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031