Չեռնոգորիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը։
Հայաստանի հավաքականը այս մրցաշարից տուն է վերադառնում մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալով։ 50 կգ քաշային կարգում Հակոբ Շարբաթյանը վճռորոշ մենամարտում հաղթելով ռումինացի բռնցքամարտիկին՝ նվաճել է իր տարիքային խմբում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը, Ռոմիկ Հարությունյանը 66 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի, իսկ 60 կգ քաշային Էդուարդ Քարամյանը բավարարվել է բրոնզե մրցանակով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































