Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզում` Գյումրիում (ֆոտոշարք)

Հուլիս 28,2013 23:17 Share

Հուլիսի 28-ին, ժամը 18:17-ին Շիրակի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի արտաքին պատից առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ շենքը երրորդ կարգի վթարային է, եւ երկհարկանի շենքի առաջին հարկի արտաքին պատից փլուզվել է 2 քմ հատված: Տուժածներ չկան: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել