Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան.«Թանկացման հայտ ներկայացրած 48 ընկերությունները պետք է զրկվեն երթուղիներ սպասարկելու իրավունքից»

Հուլիս 30,2013 13:05

«Այն ինչ սկսվեց` չափազանց ինքնաբուխ էր, ես շատ լավ եմ հիշում դա, որովհետեւ այդ մարդկանցից մեկը, ով կոչ արեց փողոց դուրս գալ, եղել եմ ես, հետեւաբար այս ակտիվիստներին մեղադրել իշխանության մաս կազմելու մեջ, անիմաստ է, հակառակ դեպքում ինձ էլ պետք է մեղադրեն: Բացի այդ` այդ շարժման մեջ կան ամենատարբեր մարդիկ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց շարժումն ուներ հստակ դրված խնդիր` չենք վճարելու 150 դրամ, եւ ով էլ որ ուղորդեր շարժումը, միեւնույն է` շարժումը հասավ իր ուզածին»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Երեւանի ավագանու «Բարև Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյան, նշելով, որ շարժման շարունակությունը իշխանությունների մոտ մտահոգություն է առաջացնում, քանի որ մտածում են, որ կպահանջեն «Հանրապետականի» անդամների հրաժարականները:
Սաֆարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ այն 48 ընկերությունները, որոնք տրանսպորտի թանկացման հայտ էին ներկայացրել, այլեւս պետք է զրկվեն երթուղիներ սպասարկելուց՝ որպես ոչ բարեխիղճ ընկերություններ, իսկ նոր մրցույթում նոր ընկերություններ պետք է մասնակցեն, քանի որ հենց այդ 48-ի պատճառով էր տրանսպորտը թանկացել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031