Սեւանի 13-ամյա բնակչուհուն բռնաբարելու գործով ձերբակալված Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ի հայրը, Ռուսաստանում տեղեկանալով որդու դեմ առաջադրված մեղադրանքի մասին, եկել է տուն եւ ինսուլտ ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Հ-ի մայրը` Նելլի Պողոսյանը:
Մայրը նաեւ պատմեց, որ իրենք չեն հավատում կատարվածին, անգամ Վահագնը ամաչել է հորը պատմել, թե ինչու են իրեն ձերբակալել: Նելլի Պողոսյանը նաեւ պատմեց, որ իր տղան նշանված է, իսկ հարսնացուն Երեւանից է:
Նա նշեց, որ իր տղան ոչ ծխում է, ոչ խմում: «Ամբողջ գյուղից, Սեւանի «ռայոն»-ից հարցրեք: Ամբողջ գյուղը շոկի մեջ է: Մտեք գյուղ, հարցրեք: Այնպես չէ, որ ես իմ տղուն գովում եմ: Իսկ Սասունը իմ տղայի դպրոցական ընկերն է: Նա էլ ամուսնացած է եւ կինը նոյեմբերին արդեն կծննդաբերի: Նա եւս նման քայլի չէր գնա»,- ասաց Վահագնի մայրը:
Հուզված կինը հավատացրեց, որ այդ անչափահասի մասին ոչ լսել է, ոչ էլ նրան, երբեւեէ տեսել է ու չգիտի որտեղից են նրան ճանաչում, կամ ինչո՞ւ է նրանց հետ գնացել «Տաք ջուր» կոչվող տեղանք: «Ես այդքանը, որ իմանայի իմ տղային ադվակատ կկանգնեի: Վահագնի հետ դեռ չեմ խոսել: Իսկ բերման ենթարկվելու օրը պատրաստվում էր գնալ գործի, եկան, վերցրին, տարան»,- ավելացրեց տիկին Նելլին:
Կարդացեք նաև
Ի դեպ, մոր պատմելով՝ տղան դեպքի օրը տանն է եղել, քանի որ իրենք նոր դուռ են պատվիրել եւ այդ օրը տեղադրել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



















































13 տարեկան աղջիկը հասունացման շրջանում կարող է չհասկանա, բայց 25 տարեկան <> պիտի այդքանը ջոկեր: 2 տարին քիչա ազատազրկման համար: Դրանց նմաններին պիտի վառեն կամ էլ նմանապես վերաբերվեն, և թող մայրը փրփուրներից չկախվի: Եթե իրանց հարազատին տենց անեյին, ինչ պիտի այդ ադեպքում դրանք անեյին: