Քաղաքապետարանի դիմաց այս պահին ավելի վաղ ոստիկանություն տարված նստացույցի մասնակիցներին են սպասում մի շարք ակտիվիստներ: Նրանցից Ռոբերտ Ամիրխանյանը Aravot.am-ին պատմեց քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք տարված ակտիվիստ Միհրանի բերման ենթարկելու հանգամանքները:
Նրա խոսքերով՝ Միհրանին բռնի ուժով տարել են՝ մեղադրելով մի ակցիայի մասնակցության մեջ, որը այսօր քաղաքապետարանի դիմաց է տեղի ունեցել: Քաղաքապետարանի դիմաց այսօր ակտիվիստները կարմիր գծանշաններ են տեղադրել, բացատրելով, որ եթե վճարովի կանգառատեղիներ են սահմանվում, դա պետք է սկսել քաղաքապետարանից եւ պետք է քաղաքապետարանի աշխատակիցները առաջինը վճարեն:
Ոստիկանները Միհրանին ոստիկանություն են տարել, իր իսկ պնդման համաձայն, թե Միհրանի մասնակցությունը այդ գծանշման ակցիային փաստում են տեսանյութերը:
Կարդացեք նաև
Իսկ ակտիվիստների պատմելով, Միհրանը չի մասնակցել այդ ակցիային:
Մանրամասները՝ շուտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի. «Հրապարակ»
Տեսանյութը՝ https://jfhr.am-ի























































