Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա՞րց էր առաջացել՝ ոնց է, ի վերջո, Հայաստանում Սահմանադրություն փոխվելու, եթե ՔՊ-ն չունի մեծամասնություն»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

Նոյեմբեր 05,2026 12:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ընտրություններից հետո մի շաբաթ անց ի՞նչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել, ի՞նչ էր եղել ընդհանրապես, որ Հիքմեթ Հաջիևը այցելել էր Հայաստան, ու շատ սեղմ հաղորդագրությունից մենք տեղեկանում ենք, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագրի վերջնականացման հեռանկարը։ Ես ավելի ուղիղ տամ հարցը։ Հա՞րց էր առաջացել՝ ոնց է, ի վերջո, Հայաստանում Սահմանադրություն փոխվելու, եթե մեծամասնություն դուք չունեք։ Ի՞նչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել, ընդհանրապես․․․ ու շատ պատահաբար Նիկոլ Փաշինյանը եղել է այդ օրերին այնտեղ»,- 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ես ձեզ էլ հարցնեմ, տիկին Վարդանյան, ձեզ թվում է, որ շատ բառեր եք ասում, շատ թեմաներ եք խառնում իրար հետո… այն հարցը, հետո այն հարցը, հետո այն հարցը… մի շաբաթ անցավ… նորից… կարող է ես բժժե՞մ ու չհիշեմ՝ ի՞նչ եմ ասել։ Չի լինելու։ Այսինքն՝ այն մի հատ փաստարկը պնդում է արվում, դրա վրա կառուցվում է դատողություն, այդտեղից արվում է եզրակացություն, ու այնտեղից հարց է տալիս, ու ընդհանրապես բոլորը մոռանում են, որ սկզբի պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Ինչի՞ է Հիքմեթ Հաջիևը եկել Հայաստան։ Որովհետև այդ շրջանում, և հիմա էլ, հուսով եմ, կվերականգնվի այդ պրակտիկան, փոխադարձ այցեր կային՝ և՛ քաղհասարակությունների, և՛ փոխվարչապետերի, աշխատանքային և էքսպերտային խմբերի, մասնագետների արդեն տարբեր հարցերով, և նաև անվտանգության խորհրդի քարտուղարների… Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն նաև արտաքին քաղաքականության գերատեսչությունների այցեր և հանդիպումներ, քննարկումներ։

Ինչի՞ է այդ օրերին եղել վարչապետը Տավուշի մարզում։ Անկեղծ ասեմ՝ հենց նոր ձեզնից լսեցի, չգիտեմ՝ ինչքան է դա ճիշտ, թե ոչ։ Երևի ամառ էր, երևի ընտրություններից հետո մարդիկ ուզում են հանգստանան, կարո՞ղ է այդպիսի տարբերակ կա, որ որոշել էր պարզապես գնալ տուն մի քանի օրով, մարդը իր հարազատներին… Հը՞, բացառվո՞ւմ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել